Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ծիրանի անփոխարինելի հատկությունները. 1in.am

Ծիրանի անփոխարինելի հատկությունները. 1in.am

hronika.info-ն ներկայացնում է ծիրանի օգտակար հատկությունները և հակացուցումները: Ծիրանի կալորիականությունը շատ փոքր է՝ 42 կիլոկալորիա 100 գրամում, չի գիրացնում: Բայց ծիրանի չրի կալորիականությունը 232 կիլոկալորիա է 100 գրամում:

Ծիրանը պարունակում է շաքար, ինուլին, կիտրոնաթթու, գինեթթու, խնձորաթթու, В խմբի, С, Н, Е, Р, А վիտամիններ, երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր:

Ծիրանի պարբերական օգտագործումը կօգնի կանխել վահանագեղձի հիվանդությունները: Ծիրանի բաղադրիչ պեկտինը կօգնի տոքսինները և շլակները դուրս բերել օրգանիզմից:

Ծիրանը հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի, երիկամների հիվանդությունների և ճարպակալման դեպքում:

Ծիրանն օգնում է լավացնել հիշողությունը, բարձրացնում է ուղեղի ակտիվությունը:

Ծիրանի կոմպոտը լուծողական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Ծիրանն օգտակար է հիպովիտամինոզի դեպքում. անբավարար սննդի պատճառով առաջացած վիտամինների պակասի դեպքում այն կարգավորում է մարսողությունը և նյութափոխանակությունը:

Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչն անփոխարինելի է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի, կաթվածի դեպքում, ինչպես նաև երիկամների խնդիր ունեցողների համար:

Ծիրանը պարունակում է շատ ֆոսֆոր և մագնեզիում, որոնք լավացնում են հիշողությունը:

Ծիրանը պարունակում է երկաթ, ուստի հրաշալի համալրում է հղիների սննդակարգն սակավարյունության և տոքսիկոզի դեպքում:

Ինչպես թարմ, այնպես էլ չոր ծիրանը լուծողական ազդեցություն ունի: Ծիրանի հյութը կանոնավորում է ստամոքսի թթվայնությունը:

А վիտամինի շնորհիվ ծիրանը լավացնում է տեսողությունը, մաշկի վիճակը:

Ֆլավոնոիդների շնորհիվ ծիրանն ամրացնում է անոթային պատերը, ինչն օգտակար է երակների վարիկոզ լայնացման դեպքում:

Պեկտինն օրգանիզմը մաքրում է շլակներից և տոքսիններից, նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը:

Ծիրանը բնական հակաբիոտիկ է:

Ծիրանը կօգնի հաղթահարել օրգանիզմի ընդհանուր թունավորումը:

Ծիրանի օգտագործումը հարկ է սահմանափակել դիաբետի, վահանաձև գեղձի և լյարդի հիվանդությունների դեպքում:

Ծիրանի կորիզը պետք է օգտագործել օրական 20 գրամից ոչ ավելի, այլապես հնարավոր է թունավորվել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. armlur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ